«Հայկական հանդուրժողականության գինը»
Advertisement 1000 x 90

«Հայկական հանդուրժողականության գինը»

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայկական հանդուրժողականության գինը:

Չգիտեմ, ո՞րն է ավելի ծիծաղելի՝ ՀՀ պաշտպանության նախարարից փախչող Զաքիր Հասանովը, թե՞ Երևանի փողոցներում միասեռականության քարոզ թույլ տվող հայ պաշտոնյան։ Հնարավոր է անգամ՝ ծիծաղելի բառն այս դեպքում տեղին էլ չէ։ Նողկալի՞։ Զազրելի՞… Թող ընթերցողը որոշի։

Իսկ ես պարզապես մեկ համեմատություն կփորձեմ անցկացնել։ Վստահ եմ՝ հայ պաշտոնյաների բացարձակ մեծամասնությունը զզվում է միասեռականներից։ Ուղղակի, ի տարբերություն ադրբեջանցիների, մերոնք դա ցույց չեն տալիս, իսկ նրանք՝ խնդիր չունեն։ «Քաղաքավարություն» ենք խաղում։ Իբր թե տեսեք՝ բաց հասարակություն ենք, արևմտյան արժեքների կրող, չգիտեմ էլ ինչ գրողուցավ… Հանդուրժում ենք։ Առանց հասկանալու այդ «հանդուրժողականության» գինը։

Հիմա հարց. Ո՞վ է ավելի ճիշտ պահում իրեն։

Հ.Գ. Մինչ գրառումս կավարտեի, իմացա, որ Երևանում հեռացվել են հիշատակված պաստառները։ Լավ է։ Հաջորդ անգամ կպցնողներն ավելի երկար կմտածեն»։



Նման նյութեր