«Մանչեսթեր Յունայթեդի» փոքրիկ երկրպագուները ողջ ինքնաթիռի համար երգել են Մխիթարյանի մասին երգը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Մանչեսթեր Յունայթեդի» փոքրիկ երկրպագուները ողջ ինքնաթիռի համար երգել են Մխիթարյանի մասին երգը

«Մանչեսթեր Յունայթեդի» փոքրիկ երկրպագուները ողջ ինքնաթիռի համար երգել են Մխիթարյանի մասին հայտնի երգը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները փոխել են հանրահայտ «Englishman in New York» երգի բառերը` ի պատիվ Մխիթարյանի: Ձևափոխած տարբերակը հնչում է այսպես՝ «Հոա, Մխիթարյան, Հենրիխ Մխիթարյան, նա մեր հայ կիսապաշտպանն է»:

Հավելենք նաև, որ Սթինգին դուր է եկել, թե ինչպես են փոխել իր երգի բառերը: Այս մասին երգիչը հայտարարել  BBC–ին տված հարցազրույցում: «Ես շատ ուրախ եմ այդ փաստի առթիվ: Ինձ շատ է դուր գալիս, երբ երգերը վերադառնում են ու վերականգնվում տարբեր նպատակների համար: Որպես երգահան ինձ համար շատ հետաքրքիր է, թե ինչպես են բազմաթիվ մարդիկ կատարում այդ երգերը, նրանք բոլորով միասին երգում են նույն բանը»:

asekose.am