Յուրաքանչյուրին լավ ընկեր է հարկավոր։ Soulpost.ru-ն ներակայացրել է, թե ինչու են Այծեղջյուրները լավագույն ընկերներ դառնում։
Նա ձեզ կծանոթացնի լավագույն երաժշտական խմբերի հետ։ Երբ գործը հասնում է երաժշտությանը, Այծեղջյուրները որևէ կոնկրետ ժանրի վրա չեն կենտրոնանում։ Նրանք կարող են գնահատել երաժշտական ցանկացած ժանր։
Նա ձեզ թույլ կտա ընտանիքի մի մասը զգալ։ Այծեղջյուրները կապված են ընտանիքի հետ։ Բայց հարկավոր չէ արյունակից լինել՝ Այծեղջյուրի ընտանիքի մի մասը դառնալու համար։ Նրա հետ բավարար ժամանակ անցկացրեք, և նրա ընտանիքը կդառնա նաև ձերը։
Անհավանական պրակտիկ են։ Այծեղջյուրը միակ մարդն է, ով միշտ կասի այն, ինչ չեք ցանկանում լսել։ Այդ պատճառով էլ նա անփոխարինելի ընկեր է նոր իրերի ընտրության հարցում։ Այծեղջյուրի պրակտիկությունը երբեմն կարող է նյարդայնացնել, սակայն ավելի ուշ նրան շնորհակալություն կհայտնեք։ Նա ընդամենը հոգ է տանում ձեր մասին։
Նա այն ձայնն է, որը զգուշացնում է, երբ հարկավոր է կանգ առնել։ Այծեղջյուրները միշտ գիտեն, թե երբ է հարկավոր կանգ առնել, և նրա հետ կարող եք հանգիստ լինել։ Կարող եք չանհանգստանալ, որ երեկույթի ընթացքում կարող եք չափից շատ ալկոհոլ օգտագործել։ Եթե նույնիսկ դա տեղի ունենա, Այծեղջյուրը կվերահսկի ձեզ։
Կազմակերպչական հրաշալի հատկություններ ունի։ Եթե մի օրվա ընթացքում մի քանի բան պետք է անեք, Այծեղջյուրը հրաշալիորեն կարող է կազմակերպել դա։ Նրանք հրաշալի կառավարում են ժամանակը, մարդկանց և հանգամանքները։ Նրանք կարողանում են կատարել իրենց առջև դրված խնդիրը։ Միշտ կարող եք Այծեղջյուրին օգնության կանչել սթրեսային իրավիճակներում։ Նա իսկապես գիտի, թե ինչպես է հարկավոր պայքարել դրա դեմ։
Չափազանց պատասխանատու են։ Դժվար թե հանդիպեք ավելի հուսալի և պատասխանատու մարդուն։ Նա ձեզ համար ավելի շատ մայր կլինի, քան ընկեր, քանի որ միայն լավագույնն է ցանկանում ձեզ համար։
Միշտ պնդում են սեփական կարծիքը։ Խուսափեք Այծեղջյուրի հետ տարաձայնություններ ունենալուց։ Նրանք անհավանական կամակոր են, գիտեն գրեթե ամեն ինչ։ Մյուս կողմից՝ կարող եք վստահ լինել, որ դեպքերի մեծամասնությունում Այծեղջյուրն իրավացի է։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը