Դորտմունդի Բորուսիան հաղթեց Ֆրանկֆուրտի Այնթրախտին և նվաճեց Գերմանիայի Գավաթը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Դորտմունդի Բորուսիան հաղթեց Ֆրանկֆուրտի Այնթրախտին և նվաճեց Գերմանիայի Գավաթը

Գերմանիայի Գավաթի եզրափակչում Ֆրանկֆուրտի «Այնթրախտը» «Օլիմպիաշտադիոնում» ընդունեց Դորտմունդի «Բորուսիային» և պարտվեց 1:2 հաշվով:

Խաղի հաշիվը 8-րդ րոպեին բացեց նոմինալ հյուրերի հարձակվող Ուսման Դեմբելեն: Պատասխան գնդակը 29-րդ րոպեին խփեց Անտե Ռեբիչը: Հաղթական գոլը 67-րդ րոպեին խփեց «բզեզների» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը` նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացնելով:

Այսպիսով, «Բորուսիան» նվաճեց Գերմանիայի Գավաթը 4-րդ անգամ: Վերջին անգամ «բզեզները» նվաճել էին Գերմանիայի Գավաթը 2011/12թթ. մրցաշրջանում:

«Այնթրախտ»-«Բորուսիա»` 1:2

Գոլերը` Ռեբիչ (29) – Դեմբելե (8), Օբամեյանգ (67, 11 մետրանոց)

armsport.am