Բռնցքամարտ. Հայաստանի հավաքականի 3 անդամներն հաղթանակ տարան պրոֆեսիոնալ ռինգում
Advertisement 1000 x 90

Բռնցքամարտ. Հայաստանի հավաքականի 3 անդամներն հաղթանակ տարան պրոֆեսիոնալ ռինգում

Օլիմպիական խաղերի մասնակից, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտի իր կարիերայի ընթացքում 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ հաղթելով ուզբեկ Շարոֆիդին Ժուրախոնովին:

Ռիո-2016-ի մասնակից Նարեկ Աբգարյանը հաղթեց Վրաստանը ներկայացնող Գագի Էդիշերաշվիլիին: Սա Նարեկի 4-րդ անընդմեջ հաղթանակն էր:

Մուտքը պրոֆեսիոնալ ռինգ հաղթական էր նաև Գոռ Երիցյանի համար, ով հաղթեց ռուս Դենիս Կենժեգալիևին:

«Շնորհավորում եմ բռնցքամարտի ֆեդերացիայի ամբողջ անձնակազմին, մեր հայրենակիցներին և մեր շնորհալի բռնցքամարտիկներին տպավորիչ հաղթանակների կապակցությամբ` մաղթելով նրանց հաջողություններ կարիերայի հետագա ընթացքում»,- իր Facebook-յան էջում գրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը:

armsport.am