ՀՀ կառավարությունը հաստատել է 2017-ից 2020 թվականների մասնավորեցման ծրագիրը, որով նախատեսվում է մասնավորեցնել 47 պետական ընկերություն, որոնցից 23-ը՝ սեփականաշնորհման նախկին ծրագրով:
Այդ թվում է նաև «Հրազդան» մարզահամալիրը:
Մի շարք կառույցներից կառավարությունն ակնկալում է 35-36 միլիոն դրամ:
Հիշեցնենք, որ 2003 թվականին կառավարության որոշմամբ ստադիոնը վաճառվել է Աշոտ Աղաբաբյանին։ 2015-ի հունիսի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մարզահամալիրը սնանկ է ճանաչվել: