Դավադրություն:
«Ես նախկինի պես գտնում եմ, որ մրցավարներն ազդեցին մրցաշրջանի վերջնական արդյունքի վրա, բայց ես չեմ պատրաստվում ցուցակ կազմել արդարանալու համար: «Ռեալը» հաղթեց, դրանում է ամբողջ բանը: Պետք է շրջել էջը և շարունակել ապրել:
Բողոքները ոչ մեկին չեն օգնում: Որոշ հանդիպումներ մենք կարող էինք և ավելի լավ խաղալ, որպեսզի հասնեինք արդյունքի: Երբեմն բավարար չէ մրցակցի հետ նույն մակարդակում լինելը: Սա դաս է ապագայի համար. մենք պետք է դառնանք լավագույն թիմը»,- Պիկեին է մեջբերում AS-ը:
«Ռեալը» հաղթեց Պրիմերան 2016-17թթ. մրցաշրջանում: «Բարսելոնան» գրավեց 2-րդ տեղը:
«Ռեալը» հունիսի 3-ին Չեմպիոնների լիգայի եզրափակչում կխաղա «Յուվենթուսի» հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը