Մատնետունկը կրծքագեղձի քաղցկեղի դեմ միջոց է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մատնետունկը կրծքագեղձի քաղցկեղի դեմ միջոց է

Ջոն Հոփքինսի համալսարանի գիտնականները պարզել են, որ մատնետունկի հիմքով դեղամիջոցը կարող է կտրուկ դանդաղեցնել մարմնի այլ մասեր չարորակ բջիջների տեղափոխությունը:

Դրանց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ ծաղիկներում պարունակվող դիգոկսին նյութը կարող է արգելափակել HIF-1 սպիտակուցի արտադրությունը, որը մասնակցում է կրծքագեղձի ուռուցքների տարածմանը:

930007

Դիգօքսինն արդեն տասնամյակներ օգտագործվում է սրտի հիվանդությունների բուժման համար: Բայց գիտնականների վերջին բացահայտումը ցույց է տվել, որ մատնետունկը հնարավոր է օգտագործել որպես կանանց կրծքագեղձի քաղցկեղի և տղամարդկանց շագանակագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միջոց:

Ապրիլին հետազոտողները հայտնել են 47 000 տղամարդկանց մասնակցությամբ ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց՝ մատնետունկի հիմքով դեղամիջոցը դադարեցրել է շագանակագեղձի քաղցկեղի աճը փորձի մասնակից տղամարդկանց մոտ քառորդ մասի դեպքում:

Բայց հետազոտողները զգուշացնում են, որ դեռ պետք է մի շարք կլինիկական փորձարկումներ արվեն նախքան այդպիսի դեղամիջոցի կիրառությունը սկսելը: Այս մասին հայտնում է newsyou.info-ն: