
Պետք չէ:
«Հնարավոր է՝ հուլիսի 10-ին վերադառնամ և բոլորիդ զարմացնեմ: Հնարավոր է՝ ձեզանից ինչ-որ մեկի մոտ սրտի նոպա սկսվի:
Երբեք մի ասա՝ երբեք: «Բարսելոնան» իմ տունն է, իմ ակումբը, որը մեծ վստահություն ցուցաբերեց: Ես երիտասարդ եմ, ես շատ բան ունեմ: Ո՞վ գիտի, միգուցե հետագայում լինի ևս մեկ հնարավորություն, բայց մոտ տարիներին՝ ոչ»,- Էնրիկեին է մեջբերում Sport.es-ը:
Ավելի վաղ Լուիսը հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին:
Էնրիկեի վերջին խաղը կլինի Իսպանիայի գավաթի եզրափակիչն Ալավեսի հետ մայիսի 27-ին:
47-ամյա մարզիչն աշխատում է ակումբում 2014 թվականից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը