«Академия здоровой жизни»-ն ներկայացրել է 10 մթերք, որոնք չի կարելի ուտել քաղցած վիճակում, և 10 մթերք, որոնք կարելի է ուտել քաղցած վիճակում։
Քաղցած վիճակում չի կարելի ուտել
Խմորիչով թխվածք
Խմորիչը գրգռում է որովայնը և գազերի առաջացման պատճառ դառնում։
Քաղցրավենիք
Շաքարը բարձրացնում է ինսուլինի մակարդակը, ինչը մեծ ծանրաբեռնվածություն է ենթաստամոքսային գեղձի համար, որը նոր է միայն «արթնացել»։ Սա կարող է հանգեցնել շաքարային դիաբետի։
Յոգուրտ և այլ կաթնաթթվային մթերք
Աղաթթուն «սպանում» է բոլոր կաթնաթթվային բակտերիաները։ Այդ իսկ պատճառով այս մթերքի օգտակարությունն առավոտյան օգտագործելու դեպքում նվազագույնն է։
Տանձ
Կոշտ բջջանյութը, որ պարունակում է տանձը, կարող է վնասել որովայնի լորձաթաղանթը։
Լոլիկ
Հարուստ է թթվով, որը ստամոքսահյութի հետ միանալու դեպքում բարձրացնում է թթվայնությունը։ Սա կարող է խոցի պատճառ դառնալ։
Վարունգ և այլ կանաչ բանջարեղեն
Քաղցած վիճակում հում բանջարեղենը այրոցի առաջացման, գազերի և որովայնում տհաճ զգացողության պատճառ է դառնում։
Բանան
Քաղցած վիճակում բանան օգտագործելու դեպքում դրանում պարունակվող մագնեզիումը շատ արագ է յուրացվում, ինչը մեծացնում է սրտի ծանրաբեռնվածությունը։
Համեմունքներ
Մեծացնում են ստամոքսահյութի արտադրությունը, ինչը նպաստում է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների առաջացմանը։
Սառը և գազավորված հյութեր
Քաղցած վիճակում սրանց օգտագործման արդյունքում սնունդը լավ չի յուրացվում։
Ցիտրուսային մրգեր
Շատ թթուներ են պարունակում, որոնք այրոց են առաջացնում, նպաստում գաստրիտի և խոցի առաջացմանը։
Քաղցած վիճակում կարելի է ուտել
Վարսակի շիլա
Պարունակում է բջջանյութ, ինչը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը։
Հնդկաձավարով ապուր
Խթանում է նյութափոխանակության համակարգի աշխատանքը, սպիտակուցի, վիտամինների և երկաթի աղբյուր է։
Եգիպտացորենի շիլա
Օրգանիզմից հեռացնում է տոքսիններն ու թույները. նորմալացնում է աղիների միկրոֆլորայի բաղադրությունը և երկար ժամանակով հագեցածության զգացում է հաղորդում։
Հացահատիկի ծիլեր
2 ճաշի գդալ հացահատիկը պարունակում է վիտամին E-ի օրական չափաբաժնի 15 տոկոսը և ֆոլաթթվի 10 տոկոսը, ինչպես նաև օգնում է աղիների աշխատանքը սկսելուն։
Ձու
Նախաճաշին ձու ուտելը հրաշալի միջոց է օրվա ընթացքում օգտագործվող կալորիաների քանակը նվազեցնելու համար։
Ձմերուկ
Օգնում է օրգանիզմն ապահովել հեղուկի անհրաժեշտ քանակով։ Այն նաև նյութեր է պարունակում, որոնք շատ կարևոր են տեսղության և առողջ սիրտ ունենալու համար։
Հապալաս
Առավոտյան հապալասի օգագործումը լավացնում է հիշողությունը, կարգավորում արյան ճնշումն ու նյութափոխանակությունը։
Ամբողջական ալյուրի հաց՝ առանց խմորիչի
Ածխաջրերը և մյուս օգտակար էլեմենտները, որոնք պարունակում է հացը, անհրաժեշտ են օրգանիզմին, և դրանց օգտագործման լավագույն ժամանակն առավոտն է։
Ընդեղեն
Լավացնում են նյութափոխանակության համակարգի աշխատանքը։
Մեղր
Օգնում է օրգանիզմին արթնանալ և երկար ժամանակ օրգանիզմն ապահովում է էներգիայով։ Լավացնում է ուղեղի աշխատանքը և մեծացնում սերոտոնինի՝ երջանկության հորմոնի մակարդակը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը