Mirror-venus.ru կայքը գրում է, որ ծննդյան օրվա թիվը շատ բան կարող է պատմել բնավորության մասին. ավելին, քան դուք գիտեք ձեր մասին։ Եթե երկնիշ թվով օր եք ծնվել, ապա հարկավոր է գումարել այդ թվերն իրար։
- Սա լիդերության թիվն է։ Այսպիսի մարդիկ պետք է կազմակերպիչներ և ղեկավարներ լինեն։ Նրանք բազմաթիվ ամբիցիաներ ունեն, հաճախ ագրեսիվ են և էգոիստ։ Հաճախ են կոնֆլիկտային իրավիճակներում հայտնվում, բայց նաև զուսպ են, զգացմունքային և անհամբեր։
- Պահպանում են հավասարակշռությունն իրենց շուրջ։ Աշխարհը չեն բաժանում սպիտակի ու սևի, բարու և չարի։ Գտնվում են այն ամենի մեջտեղում, ինչ կարելի է երկու մասի բաժանել։ Ստացվում է, որ այս մարդիկ ոչ չար են, ոչ բարի, ոչ փափուկ, ոչ կոշտ, ոչ ուժեղ, ոչ թույլ։ Նրանք կարողանում են ներքին հավասարակշռություն պահպանել։ Խելացի են, կարողանում են դատողություններ անել։ Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է, որ խելամտությունը գերակայի զգացմունքներին։
- Տաղանդի և հաջողության թիվն է։ Հեշտությամբ են վեր բարձրանում, շփվող են, ստեղծագործ, ազնիվ։ Հաճախ են հեշտ աշխատանք որոնում, որը կօգնի հաջողության հասնել։ Ամեն ինչ միանգամից ստանալու ցանկության պատճառով հաճախ են պարտվում։ Հարկավոր է մեծ համբերություն, զգուշավորություն և աշխատասիրություն ցուցաբերել։
- Ազնիվ են, վստահելի և աշխատասեր։ Ինքնուրույն են, անկախ։ Հարկավոր է բարձր նպատակներ ունենալ, հակառակ դեպքում այս թիվը կարող է միայն աղքատություն և խնդիրներ բերել։ Հարկավոր է ճիշտ ուղղություն հաղորդել կարողություններին ու հնարավորություններին։
- Ակտիվ են, լի էներգիայով։ Նումերոլոգիայում 5 թիվը մեծ հաջողություն է նշանակում։ Կարևոր է միայն կյանքում զբաղվել այն ամենով, ինչ ուրախություն և հաճույք է պատճառում։ Հաջողությունը միշտ ուղեկցում է այս մարդկանց։ Այդ պատճառով էլ նրանք միշտ կարողանում են դուրս գալ ցանկացած վիճակից։
- Անկեղծ են, վստահելի, խաղաղասեր։ Նրանց կոչումը խաղաղությունը պահպանելն է, հոգ տանելը մարդկանց մասին, բարություն ու դրական լիցքեր բերել։ Այս մարդիկ հաճախ են երջանկություն գտնում ընտանիքում՝ երեխաների հետ, կամ էլ նրանց կողքին, ովքեր իրենց օգնության կարիքն ունեն։ Բարի են ու առատաձեռն։
- Խորհրդավոր են, անհասանելի, հաճախ՝ տաղանդավոր։ Հոգեկան արժեքներով ապրող մարդիկ են, ում այնքան էլ չեն հետաքրքրում նյութական իրերը։ Լավ զարգացած ինտուիցիա ունեն։
- Գործարար են։ Հաջողակ են բիզնեսում, քաղաքականության մեջ, ռազմական և այլ ոլորտներում։ Ուժեղ բնավորություն ունեն, բարդ իրավիճակներում չեն դժգոհում։ Դժվարությունները հաղթահարելու և հեռանկարները տեսնելու կարողությունը նրանց թույլ է տալիս հաջողության հասնել։
- Ընդունակ մարդիկ են, բայց հաճախ ընկնում են ուրիշների ազդեցության տակ, սխալ ընտրություն կատարում և ամբողջ կյանքը նվիրում մի բանի, որը չեն ուզում։ Ուժեղ մարդիկ են և մեծ էներգիա ունեն, և, եթե ողջ ուժերը ճիշտ օգտագործեն, կարող են հաջողության հասնել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը