«Ավորա»-ի հավակնորդներից յուրաքանչյուրն ապացուցում է, որ անհատը կարող է փոփոխություն կատարել. Ջորջ Քլունի
Advertisement 1000 x 90

«Ավորա»-ի հավակնորդներից յուրաքանչյուրն ապացուցում է, որ անհատը կարող է փոփոխություն կատարել. Ջորջ Քլունի

«Ավրորա» 2017 թվականի մրցանակաբաշխությանը տեսակապով ներկաներին ողջունեց մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի համանախագահ, օսկարակիր դերասան և հումանիտար գործիչ Ջորջ Քլունին:

«Ցավում եմ, որ այսօր ձեզ հետ չեմ, բայց անկեղծորեն կարող եմ ասել, որ հոգեպես եմ ձեզ հետ: Որպես ընտրող հանձնաժողովի համանախագահ, կարող եմ ասել, որ տպավորված եմ այս տարվա մրցանակաբաշխության հավակնորդներով, նրանցից յուրաքանչյուրը մերօրյա հերոս է, անհատ, ով վտանգի է ենթարկում իր կյանքը մեծ կարիքի մեջ հայտնված մարդկանց օգնելու համար: Ամեն օր լսում ենք նորություններ պատերազմների, հակամարտությունների մասին, մարդու իրավունքի խախտումների մասին, բայց մահերի և ոչնչացումների վրակենտրոնանալու փոխարեն, ինչը մենք պետք է անենք և անում ենք, եկեք կենտրոնանք այն մարդկանց աշխատանքի վրա, ովքեր փոփոխություն են անում այն մարդկանց նման, ովքեր 1915 թվականին հայերի համար արեցին: Հավակնորդներից յուրաքանչյուրը դերային մոդել է, ով ապացուցում է, որ անհատը իրոք կարող է փոփոխություն կատարել»,- ասաց Քլունին՝ ընդգծելով, որ ներգրավված յուրաքանչյուր անձ ունի մեծ պատասխանատվություն այդ դրական փոփոխությունը կատարելու գործում։

Ջորջ Քլունին Երևան չէր ժամանել, որովհետև կնոջ՝ Ամալ Քլունիի հետ զավակի է սպասում։