Այստեղ ես զգում եմ ինչպես իմ տանը, իմ ընտանիքի հետ. «Ավրորա 2017»-ի դափնեկիր
Advertisement 1000 x 90

Այստեղ ես զգում եմ ինչպես իմ տանը, իմ ընտանիքի հետ. «Ավրորա 2017»-ի դափնեկիր

Երևանում մայիսի 28-ին անցկացված «Ավրորա 2017» մարդասիրական մրցանակի դափնեկիր ամերիկացի Թոմ Քաթինան իր երախտագիտությունը հայտնեց մրցանակին արժանանալու համար։

«Անչափ շնորհակալեմ նախևառաջ մրցանակաբաշխության համահիմնադիրներին, ողջ հանձնախմբին։ Նման աշխատասեր և պրոֆեսիոնալ մարդկանց կյանքում չէի տեսել՝ իրենց գործին նվիրված երիտասարդների։ Երբեք այսքան ջերմ ուհյուրընկալ մարդկանց չէի տեսել։ Այստեղ ես զգում եմ ինչպես իմ տանը իմ ընտանիքի հետ։ Շնորհակալ եմ ևս մեկանգամ»,- նշեց Թոմ Քաթինան։

Նա «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ և կաթոլիկ միսիոներ է, ով Սուդանի պատերազմական Նուբայի լեռներում տարիների շարունակ աշխատող միակ վիրաբույժն է: Նա իրականացնում է տարեկան 1000 վիրահատություն և սպասարկում է օրական ավելի քան 400 հիվանդի: Բժիշկը կարողացել է Հայաստան ժամանել միայն այն բանից հետո, երբ երեք հայ բժիշկներ մեկնել են Նուբայի լեռներ՝ ժամանակավորապես փոխարինելու Թոմ Քաթինային և շարունակելու նրա բացառիկ մարդասիրական առաքելությունը, որի շնորհիվ բազմաթիվ մարդիկ են փրկվել: Գնդապետ Գևորգ Ոսկանյանը, մայոր Հայկ Հովհաննիսյանը և Արմինե Բարխուդարյանը, ովքեր տարիներ շարունակ ծառայում են խաղաղությանը, ոչ մի րոպե չեն վարանել, երբ իմացել են, որ իրենց կարիքը կա՝ թեկուզ աշխարհից կտրված մի վայրում:

Այս տարվա մրցանակաբաշխության դափնեկիրը կստանա $100,000 պարգև՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև $1,000,000 դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին: