Burger King-ի գովազդը վիրավորել է Բելգիայի թագավորական ընտանիքին
Advertisement 1000 x 90

Burger King-ի գովազդը վիրավորել է Բելգիայի թագավորական ընտանիքին

Բելգիայի թագավորական ընտանիքը խստորեն դատապարտել է արագ սննդի ցանցի՝ Burger King­-ի վերջին գովազդը, որը, ըստ ընտանիքի, վիրավորում է Ֆիլիպ թագավորի արժանապատվությունը:

Burger King­-ը, որը հունիսի վերջին պետք է սկսի աշխատել Բելգիայում, բելգիացիներին առաջարկել է ընտրել Ֆիլիպ թագավորի և սննդի ցանցի խորհրդանիշի՝ «բուրգերների թագավորի» միջև:

Ընդ որում, եթե օգտատերը ընտրում է Բելգիայի թագավորին, համակարգը փորձում է հստակեցնել՝ արդյոք նա վստահ է իր ընտրության մեջ:

«Դուք համոզվա՞ծ եք: Չէ որ նա ձեզ համար կարտոֆիլի ֆրի չի պատրաստելու»,-­ ասվում է հայտարարության մեջ:

«Մենք դատապարտում ենք այս արարքը: Այն կոմերցիոն նպատակ ունի, մենք դա թույլ չենք տա»,-­ թագավորական ընտանիքի ներկայացուցչին ցիտում է BBC-­ն:



Նման նյութեր