Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլյամը մասնակցել է փրկարարական գործողությանը՝ օգնություն ցուցաբերելու լճում խեղդվող 16-ամյա պատանուն: Այդ մասին հայտնել է Daily Telegraph թերթը:
Միջադեպը տեղի է ունեցել Լոնդոնի մերձակա Lee Valley Park զբոսայգում: Դեռահոսը լողում էր լճում, բայց սկսել է խեղդվել: Երբ պատահարի վայր են կանչել փրկարարներին, Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու թոռը նստել է շտապօգնության ուղղաթիռի ղեկանիվին և ժամանել զբոսայգի՝ գտնելու տղային:
«Մենք տեսանք, թե ինչպես ուղղաթիռը վայրէջք կատարեց, և նա (արքայազնը) վազեց տեսնելու, թե ինչ է տեղի ունենում: Մենք չէինք սպասում տեսնել արքայազն Ուիլյամին»,- հայտարարել է ականատեսներից մեկը, հավելելով, որ Քեմբրիջի դուքսի հետ միասին ուղղաթիռում եղել է նաև երկրորդ օդաչուն:
Դեռահասին փրկել այդպես էլ չի հաջողվել, մոտավորապես մեկ ժամ տևած որոնումներից հետո ջրում հայտնաբերել են նրա մարմինը:
Ինչպես նշում է Daily Telegraph-ը, արքայազն Ուիլյամը Արևելյան Անգլիայի օդային շտապօգնության ծառայության (East Anglian Air Ambulance) օդաչու է: