Քաղաքագետ Գագիկ Համբարյանի Facebook-յան գրառումը.
«Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաթանկ բրենդրենրի այս տարվա ցուցակը… Ըստ պարբերականի աշխարհի ամենահայտնի 100 բրենդների նախնական ընդհանուր արժեքը կազմել է 1,95 տրիլիոն դոլլար…
Ըստ այդմ, առաջին պատվարով հորիզոնականը զբաղեցրել է ամերիկյան Apple կորպորացիան, որի բրենդը գնահատվել է 170 միլիարդ ամերիկյան դոլլար… Երկրորդ հորիզոնականում է Google-ը՝ 101,8 միլիարդ դոլլարով, երրորդ տեղում է Microsoft-ը՝ 87 միլիարդ դոլլարով, չորրորդ տեղում է Facebook-ը՝ 73,5 միլիարդ ամերիկյան դոլլարով, հինգերրորդ հորիզոնականում է Coca-Cola-ն՝ 56,4 միլիարդ ամերիկյան դոլլար… Աշխարհի թանկարժեք տասը բրենդից ընդամենը երկուսն են ոչ ամերիկյան՝ճապոնական Toyota-ն (41,1 միլիարդ դոլլար) և հարավկորեական Samsung-ը (38,2 միլիարդ դոլլար)…
Ըստ Forbes-ի անցյալ տարվա համեմատ բավական թանկացել են Amazon-ի, Facebook-ի և Starbucks-ի բրենդները,իսկ IBM-ը, HSBC-ին և Caterpillar-ը գրանցել են նվազում…
Հ.Գ.Մի տխուր հաշվարկ մեզ համար… Պարզվում է աշխարհի տասը բրենդների արժեքը կազմում է ներկայիս ՀՀ-ի 558 տարվա բյուջեն…»: