Սիրուշոն նոր տեսահոլովակ է նկարահանում Սևանում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սիրուշոն նոր տեսահոլովակ է նկարահանում Սևանում

Սիրված երգչուհի Սիրուշոյի Instagram-ի էջում աշխատանքային մթնոլորտ է, և ըստ ամենայնի նա նոր տեսահոլովակ է նկարահանում։ Նա կարճ հոլովակներ և լուսանկարներ է հրապարակել։

Նկարահանումները սկսվել են այսօր` վաղ առավոտից։ Տեսահոլովակը նկարահանում են Սևանում։ Լուսանկարներից պարզ է դառնում, որ այս անգամ ևս Սիրուշոն համագործակցել է ռեժիսոր Արտյոմ Աբովյանի հետ, ով նկարահանել է Սիրուշոյի «Մի թող ինձ մենակ» երգի տեսահոլովակը։