«Կարմիր սատանաները» գնահատում են իրենց վետերաններին:
«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է թիմի պաշտպան Անտոնիո Վալենսիայի հետ նոր պայմանագրի կնքման մասին: Էկվադորցին կմնա «Օլդ Թրաֆֆորդում» մինչև 2019թ. հունիսը:
««Մանչեսթեր Յունայթեդը» մնում է իմ կյանքի մի մասը 2009 թվականից: Ես երջանիկ եմ, որ նոր պայմանագիր եմ ստորագրում:
Չորեքշաբթի օրվա երեկոն տիտղոս բերեց ակումբին, որն այն երբեք չէր նվաճել: Ինձ համար պատիվ էր՝ առաջնորդել թիմը եզրափակիչ խաղում»,- Վալենսիային է մեջբերում մանկունյանցիների պաշտոնական կայքը:
Վալենսիան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղում է 2009թ. ամառվանից: Նրա հաշվին գրանցվել է 291 պաշտոնական խաղ և 22 խփած գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը