
Հայաստանում արևային էներգիայի միջոցով աշխատող առաջին ավտոբուս-խանութը երթևեկության դուրս կգա:
«Մենք վերցրել ենք հին «ՊԱԶ» ավտոբուսը, ամբողջովին ձևափոխել ենք 6 ամսում՝ դարձնելով ակերով հուշանվերների խանութ: Սովետական հին պազիկը կլինի երկրի ամենահայտնի տուրիստական կանգառներում:
Ավտաբուսն ամբողջովին ապակուց է և ինքնուրույն հոսանք ունի. աշխատում է 2 կիլովատ հզորությամբ արևային պանելներով», – պատմում է գործարար Գուրգեն Վարդանյանը, հաղորդում է Հանրային հեռուստաընկերությունը:
Նրա խոսքով, ավտոբուսը կշրջի Երևանով, մարզերով, կլինի զբոսաշրջային վայրերում: Ավտոբուսում անվճար Wi-fi կլինի:
Տեսանյութը՝ 1tv.am-ի