
Երգչուհի Անգելինա Գասպարյանը՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը, այս տարվա շրջանավարտների թվում է։ Նա նույնպես դասընկերների հետ նշել է Վերջին զանգը և հրաժեշտ տվել հարազատ դպրոցին։ Անգելինան ավարտել է Պուշկինի անվան թիվ 8 միջին դպրոցը։
Tert.am Life–ի hետ զրույցում երգչուհին ասել է. «Ե՛վ հուզված եմ, և՛ ուրախ»։
Դպրոցում Վերջին զանգի արարողությունից հետո Անգելինան դասընկերների հետ օրը շարունակել է ժամանցի կենտրոններից մեկում։