Ինչո՞ւ են պետք այս հին բզբզոցները. Արտյոմ Հակոբյանը` իր անվան շուրջ առաջացած նոր, հիստերիկ պոռթկման մասին. asekose.am
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ են պետք այս հին բզբզոցները. Արտյոմ Հակոբյանը` իր անվան շուրջ առաջացած նոր, հիստերիկ պոռթկման մասին. asekose.am

«Չեմ ուզում մեկնաբանել, որովհետև այդ ֆեյսբուքյան օգտատերը բազմիցս հիստերիաներով է հանդես գալիս: Մի քանի անգամ շեշտել եմ, որ ցածրակարգ գրառումների երբևէ  չեմ պատասխանում: Նշեմ, որ խնդիրն այն չէ, որ նրան դուր չի գալիս իմ վարելը, որովհետև այն կարող են չհավանել շատ հեռուստադիտողներ: Դա կարծիք է, որը կարող է ունենալ ցանկացած մեկը: Ուղղակի այս ֆեյսբուքյան օգտատերի մոտ արդեն որերորդ պոռթկումն է իմ հասցեին, որը ես համարում եմ սուբյեկտիվ»,- Asekose.am-ին ասել է հաղորդավար, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյան` անդրադառնալով «Անկախ Հայաստան» ֆեյսբուքյան օգտատիրոջ քննադատական գրառմանը, որի համաձայն` «3off-ը ստացված հաղորդում է, չստացված հաղորդավարով»։

Ֆեյսբուքյան օգտատերը մասնավորապես մեղադրում է  Արտյոմ Հակոբյանին` «3off»-ն առանց հումորի կամ ինչպես ինքն է նշում` առանց կայծի վարելու մեջ: Որպես խնդրի լուծում էլ առաջարկում է փոխարինել հաղորդավարին, օրինակ` Մկրտիչ Արզումանյանով:

Որպես վերջաբան էլ հիշեցնում է Արտյոմ Հակոբյանի անվան հետ կապված աղմկահարույց դեպքը, երբ հաղորդավարը ցանկանում էր լքել Հայաստանը:

«Ասածս ինչա՝ մի փչացրեք էս հաղորդումը, հայրենիքից զզվողին հանեք ու նորմալ վարող դրեք»,-նշում է օգտատերը:

Չնայած այս քննադատությանը` Արտյոմ Հակոբյանը հրաժարվեց այլ մեկնաբանություններ տալուց.

«Ինչո՞ւ են պետք այս հին բզբզոցները, ցանկություն չունեմ այս ամենին անդրադառնալու»,-որպես վերջաբան նշեց Արտյոմ Հակոբյանը: