Կանադայում սիրահարների փոխադրող օդապարիկը մխրճվել է ծառերի մեջ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Կանադայում սիրահարների փոխադրող օդապարիկը մխրճվել է ծառերի մեջ

Կանադայում երիտասարդն աղջկան առաջարկություն է արել օդապարիկում, որը դրանից հետո ընկել է ծառերի վրա: Իջնելու պահին նկարահանված տեսահոլովակին ուշադրություն է դարձրել Mashable պորտալը:

Միջադեպը տեղի է ունեցել Էդմոնտոն քաղաքում: Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է օդապարիկը մեծ արագությամբ թռչում և մխրճվում ծառերի մեջ: Դրանից հետո օդաչուին հաջողվում է այն նստեցնել դաշտում:

Տեսագրության հերոսներն են Քրիստին Փիթերսը և Սթիվեն Մարտինը: WTOL 11 ալիքին տված հարցազրույցում Փիթերսը պատմել է, որ վաղուց էր երազում օդապարիկով երկինք բարձրանալ: Մարտինը կատարել է նրա ցանկությունը և նրան առաջարկություն արել:

Դրանից հետո նրանք սկսել են արագորեն իջնել, օդաչուն նրանց խնդրել է ամուր բռնվել:

«Մենք դեռ գետնից մոտավորապես 12 մետր բարձրության վրա էինք, և հանկարծ ամեն ինչ սկսեց ցնցվել, մենք լսեցինք, թե ինչպես են կոտրվում ճյուղերը և հայտնվեցինք ծառի վրա»,- պատմում է աղջիկը: Մարտինի խոսքով՝ ի վերջո ոչ ոք չի տուժել: Երիտասարդը հավելել է, թե նույնիսկ ուրախ է իրենց գլխին եկած արկածի համար:



Նման նյութեր