Ռուբեն Հայրապետյանը վաճառել է Փյունիկը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ռուբեն Հայրապետյանը վաճառել է Փյունիկը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը վաճառել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը:

Մեր տեղեկություններով, Երևանյան ակումբի նոր սեփականատերը դարձել է ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանը:

Ակումբում մեծ փոփոխություններ են սպասվում, հնարավոր է՝ փոխվի նաև ակումբի անվանումը:

Հիշեցնենք՝ «Փյունիկ»-ի արդեն նախկին նախագահը Ռուբեն Հայրապետյանի որդին է՝ Ռաֆիկ Հայրապետյանը։

«Փյունիկը» Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է: Թիմը 14 անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, 8 անգամ նվաճել է Հայաստանի Գավաթը, և ևս 9 անգամ դարձել է Հայաստանի սուպերգավաթակիր:

armsport.am