Ժոզե Մոուրինիոն Դավիդ Դե Խեայի դիմաց «Ռեալից» պահանջում է 25 մլն եվրո և Ալվարո Մորատային
Advertisement 1000 x 90

Ժոզե Մոուրինիոն Դավիդ Դե Խեայի դիմաց «Ռեալից» պահանջում է 25 մլն եվրո և Ալվարո Մորատային

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պահանջներ է ներկայացրել «Ռեալին» Դավիդ Դե Խեայի ձեռքբերման համար: Պորտուգալացի մասնագետը դարպասապահի համար պահանջում է 75 մլն եվրո, բայց պատրաստ է իջեցնել գինը մինչև 25 մլն, եթե գործարքի մեջ ներառվի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան:

Ինչպես հայտնում է Marca-ն, Մոուրինիոն Իսպանիայի հավաքականի հարձակվողի համար 50 մլն եվրոն համարում է խելամիտ գին, բայց «Ռեալը» ֆուտբոլիստին գնահատում է 70-75 մլն եվրո:

«Ռեալը» պրակտիկորեն ձեռք էր բերել Դավիդ Դե Խեային 2015 թվականին, բայց գործարքը չկայացավ մանկունյանցիների կողմից փաստաթղթերն ուշ ուղարկելու պատճառով:

Ալվարո Մորատան ավելի վաղ բանավոր համաձայնության է հասել «Միլանի» հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը