Արա Դարզի. Մեծ Բրիտանիայի հայ ասպետը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արա Դարզի. Մեծ Բրիտանիայի հայ ասպետը

Արա Դարզին (Թերզյան) համարվում է աշխարհի լավագույն վիրաբույժներից մեկը: Նա ծնվել է 1960 թ. Բաղդադում, Ցեղասպանությունը վերապրածների ընտանիքում: 17 տարեկանում Արան տեղափոխվում է Դուբլին: Նա սովորել է Վիրաբուժության Արքայական քոլեջում, իսկ գիտական աստիճանի կոչումը ստացել է Դուբլինի համալսարանի Թրինիթի քոլեջում:

14374638_10207703519770221_1751436252_o

Արա Թերզյանը իր ազգանունը Դարզի է փոխել Իռլանդիայում, Դուբլինում սովորելու տարիներին: Դրա պատճառը եղել է այն, որ համակուրսեցիները ճիշտ չեն կարողացել արտաբերել նրա ազգանունը: Դարզին Դուբլինում ապրել է 14 տարի և 1990 թ. տեղափոխվել է Մեծ Բրիտանիա: Արան վիրաբույժի իր կարիերան սկսել է Լոնդունում, ուր քիչ անց դարձել է քաղցկեղի ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն:

14393315_10207703519890224_2123722547_o

2002 թ. ոլորտում առանձնակի հաջողությունների հասնելու համար թագուհի Եղիսաբեթ II-ը Դարզիին շնորհել է Բրիտանական Կայսրության պատվավոր Ասպետի կոչում, և նա դարձել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ:

14408070_10207703542930800_1818854765_o

2007 թ. Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը Դարզիին է վստահել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը: Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին անգամ ազգությամբ հայը դարձել է Բրիտանիայի նախարարների պալատի անդամ: 2009 թ. Դարզին հրաժարական է տվել, սակայն իր պաշտոնավարման կարճատև ժամանակահատվածում, լինելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման կողմնակիցը, կարողացել է կիրառության մեջ դնել վիրաբույժների ռոբոտ օգնականների գաղափարը, ինչպես նաև մեծ փոփոխություններ է կատարել Բրիտանիայի առողջապահության կառավարման ոլորտում: Իսկ հրաժարականի պատճառը եղել է գիտությամբ զբաղվելու մեծ ցանկությունը:

lord-darzi-023

14424006_10207703519810222_1677952460_o

Արա Դարզին Անգլիայի և միջազգային բազում կոչումների դափնեկիր է: Նա չի կտրել իր կապը հայրենիքի՝ Հայաստանի հետ: 2008թ. Դարզին դարձել է ՀՀ ԳԱԱ անդամ, իսկ ընտանիքում Դարզին շփվում է միայն հայերենով: Նա ամուսնացած է, ունի երկու երեխա: Աղբյուրը՝ rusarminfo.ru:

14424109_10207703519850223_1150159625_o