Շրի Լանկայում հեղեղումների հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 200-ը, ևս 96 մարդ անհայտ կորած է համարվում: Այդ մասին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ հղում անելով երկրի կառավարությանը: Ավելի վաղ հաղորդվել էր 193 զոհերի և 94 անհայտ կորածների մասին: Արտակարգ պատահարների արձագանքման կենտրոնը մայիսի 31-ի առավոտյան հայտնել է, որ վերջին տվյալներով զոհվել է 202 մարդ:
Երկրի տարբեր տարածաշրջաններում հեղեղումներ են առաջացրել մայիսի 26-ին սկսված հորդառատ անձրևները:
Հեղեղումների և սողանքների հետևանքով շուրջ 600 հազար բնակիչներ հարկադրված էին լքել իրենց տները, ավերվել է ավելի քան 1,3 հազար տուն, ևս շուրջ 5 հազար շենքեր վնասվածքներ են ստացել: Շրի Լանկայի արտակարգ պատահարների արձագանքման կենտրոնի տվյալներով՝ ընդամենը հեղեղումներից ավելի քան 557 հազար մարդ է տուժել երկրի 15 օկրուգներում: Տարերքից տուժած բնակիչներից շատերն սկսել են վերադառնալ իրենց տներ:
Շրի Լանկան արդեն դիմել է ՄԱԿ-ին և Հարավային Ասիայի երկրներին՝ խնդրելով օգնել տարերքի հետևանքների վերացման գործում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: