Ֆլորիդայում ընտանիքը 2-մետրանոց ալիգատոր է հայտնաբերել իր լողավազանում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ֆլորիդայում ընտանիքը 2-մետրանոց ալիգատոր է հայտնաբերել իր լողավազանում

Ֆլորիդայի նահանգում ընտանիքը երկումետրանոց ալիգատոր է հայտնաբերել իր լողավազանում: Այդ մասին գրել է CNN-ը: Ամերիկացիները դիմել են ոստիկանության տեղական բաժանմունք, որպսզի իրենց օգնեն հեռացնելու կենդանուն: Իրավապահ մարմինների աշխատակիցները Facebook սոցցանցի իրենց էջում հրապարակել են մասնագետի կողմից ալիգատորին բռնելու տեսագրությունը: Երկու օրում տեսահոլովակը դիտել են ավելի քան 300 հազար անգամ: