
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Facebook-յան գրառումը. «Այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկել ենք «Սևան» ազգային պարկի բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր:
Մասնավորապես, անդրադարձել ենք «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի նախագծին, Սևանա լճի ափամերձ հատվածի 2018-2030 թթ. տնտեսական զարգացման տեսլականին, ինչպես նաև ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացրած առաջարկություններին:
Հավանության արժանացնելով հայեցակարգով առաջարկվող լուծումները և մոտեցումները՝ կարևորել եմ տնտեսվարող սուբյեկտների գործունեության հստակ կանոնների սահմանումը և հանձնարարել համապատասխան առաջարկություններ ներկայացնել»: