«Եթե ուսումնասիրեք, թե վերջին 10 տարին ես ինչով եմ զբաղված, կհասկանք, որ ինձնից ամուր Հայաստանի հողի վրա կանգնած շատ քիչ մարդ կա: Ես երբեք Հայաստանը չեմ լքի»,- Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով Հայաստանից հեռանալու մասին հրապարակումներին:
«Մամուլը մի օր գրում է՝ ես նարկոբիզնեսով եմ զբաղվում, մի օր՝ կանանց վաճառքով, մի օր զենքի վաճառքով…»,- ասաց նա: