Մինսկում մեկնարկել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը (398 մասնակից, շցեյցարական համակարգ, 11 տուր):
Մայրցամաքի առաջնությունում մեր երկիրը ներկայացնում է 19 շախմատիստ, որոնցից 10-ը մեկնարկային տուրում հաղթանակ է տարել:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք՝ 22 լավագույններն աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան:
Հայաստանը ներկայացնող 19 շախմատիստների թվում են գրոսմեյստերներ Սերգեյ Մովսիսյանը (վարկանիշ` 2677), Գաբրիել Սարգսյանը (2666), Հրանտ Մելքումյանը (2619), Զավեն Անդրիասյանը (2615) և Արման Փաշիկյանը (2603):
armsport.am