
Հայտնի է դարձել, թե ով է Հայաստանի հավաքականի ճամբարում փոխարինելու նախապես հրավիրված Մախաչկալայի «Անժիի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոյին:
Ինչպես տեղեկացնում է «Բանանցի» մամուլի ծառայությունը, ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրավիրել է Արամ Հայրապետյանին:
Հիշեցնենք, որ դարպասապահներից հավաքական են հրավիրվել նաև Արսեն Բելգարյանը և Գրիգոր Մելիքսեթյանը:
armsport.am