Էնթոնի Հոփքինսն առավել հայտնի է որպես դերասան, ով կուլտային «Գառնուկների լռությունը» ֆիլմում մարմնավորել է Հաննիբալ Լեկտորին, և որպես ռեժիսոր, ով նկարահանել է «Հորձանուտ» ֆիլմը: Բայց Հոփքինսի ոչ բոլոր երկրպագուները գիտեն, որ նա նաև երաժշտություն է գրում: Եվ դա հասկանալի է. երկար ժամանակ Սըր Էնթոնին ոչ ոքի հետ չէր կիսվում իր ստեղծագործություններով: Բայց դրանք հանրությանը ներկայացնելու պահն, այուամենայնիվ, անխուսափելի էր:
Էնթոնի Հոփքինսի կողմից կես դար առաջ գրված վալսը կատարել է դանիացի հայտնի ջութակահար և դիրիժոր Անդրե Ռիուն: Երբ հնչել է այս հուզիչ մեղեդին, հանդիսականներից շատերը չեն կարողացել զսպել արցունքները: