Ինչու հայտնի մոդելները չեն ցանկանում մասնակցել «Միսս Հայաստան» մրցույթին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչու հայտնի մոդելները չեն ցանկանում մասնակցել «Միսս Հայաստան» մրցույթին. life.tert.am

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2010» Գոհար Հարությունյանը սեպտեմբերի 15–ին նախաձեռնել է Երևանում անցկացնել «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթ։ Նրա նպատակն է ազգային մրցույթի հաղթողին ուղարկել նաև «Միսս Աշխարհ» և «Միսս Տիեզերք» մրցույթներին են։ Համահայկական մրցույթին կարող են մասնակցել 17-26 տարեկան չամուսնացած հայուհիները՝ ինչպես Հայաստանից ու Արցախից, այնպես էլ սփյուռքից։ Tert.am Life–ը կապ է հաստատել մի քանի հայ հայտնի մոդելների հետ և հետաքրքրվել, արդյոք նրանք մասնակցելու են «Միսս Հայաստան» մրցույթին, թե՞ ոչ։

Թերեզա Մարտիրոսյան

Շատերն են հարցնում` մասնակցելո՞ւ ես, թե՞ ոչ։ Ընտանիքիս անդամներն էլ, անգամ,  համոզում են, որ մասնակցեմ։ Այս պահին ցանկություն չունեմ։ Հետո չգիտեմ ինչպես կլինի։ Միշտ հետևել եմ այդ մրցույթին, բայց երբեք չեմ մասնակցել։ Անցած տարի շատ վատ էին կամակերպել, դրա համար էլ չեմ ցանկանում մասնակցել։ Ինձ համար «Միսս Հայաստանը» վարկանշային մրցույթ չէ։ Որքանով տեղյակ եմ «Միսս Հայաստանում» այդքան էլ էական չէ հասակը և այլ չափանիշներ, որոնք գեղեցկության մրցույթում հաշվի են առնում։

Մասնակցել եմ տարբեր մրցույթներին և փորձ ունեմ։ Կարծում եմ, եթե մասնակցեմ, ապա բոլոր նախադրյալներն ունեմ հաղթելու համար։

Ասում են, որ «Միսս Հայաստան» տիտղոսակիրը մասնակցելու է «Միսս Տիեզերքին» կարծում եմ դա մեծ հաջողութուն կլինի հաղթողի համար։ Ողջունում եմ, որ «Միսս Հայաստանը» հնարավորություն կունենա նաև միջազգային մրցույթին մասնակցելու։ Քանի որ միայն «Միսս Հայաստան» տիտղոսով սահմանափակվելը, ոչինչ չի տալիս մոդելին։

Կարծում եմ` չեմ փոշմանի, որ չեմ մասնակցել։ Բայց եթե շատ վատ աղջիկ հաղթի կփոշմանեմ։

Շուշան Երցյան

Չեմ կարող ասել այս պասհին կմասնակցեմ «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթին, թե ոչ, քանի որ շատ զբաղված եմ։ Հիմա մասնակցում եմ «Միսս ԱՊՀ» մրցույթին։

Շատ ուրախ եմ, որ Հայաստանում կազմակերպվում է գեղեցկության մրցույթ։ Մեր երկրում այդ ոլորտը զարգացած չէ։ Ողջունելի է, որ սկսում են նման մրցույթներ կազմակերպվել։ Դա մեծ հնարավորություն է մոդելների համար։

Մերի Հակոբյան

Եթե հրավեր ստանամ մասնակցության և այլ նախագիծում չլինեմ, ապա կմասնակցեմ։ Բայս այս պահին ես զբաղված եմ ու ժամանկ չունեմ։ Իսկ գեղեցկության մրցույթին մասնակցելը խաղ ու պար չէ։ Չես կարող քնից արթնանալ ու պոդյում բարձրանալ լողազգեստով։ Պետք է ժամանակ ունենաս, որ պատրաստվես։ Costa Blanca Fashion Week մրցույթին մոտ 3 ամիս ես նախապատրաստվել եմ, որ հետ բերեմ իմ կառուցվածքը։ Ինքս մաքսիմալիստ եմ։ Եթե մի տեղ թերանում եմ, ապա անպայման պետք է աշխատեմ, որ չթերանամ։

Միանշանակ ողջունում եմ, որ Հայաստանում նույնպես կազմակերպվում է գեղեցկության մրցույթ։ Հատկապես, որ հաղթողը մասնակցելու է «Միսս տիեզերքին»։ Այն մեծ հնարավորություն է մոդելի համար` միջազգաին հարթակներում ներկայանալու համար։

Կարծում եմ, եթե մասնակցեմ, ապա նախադրյալներ ունեմ հաղթելու։ Քանի որ նման մրցույթների ով էլ մասնակցում է, մտածում է հաղթանակի մասին։

Մարիամ Հայրապետյան

Տեղյակ եմ, որ անցկացվելու է «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթը, բայց չեմ մասնակցելու։ Պատճառը, թերևս զբաղվածությունս է։

Ուրախ եմ, որ «Միսս Հայաստան» մրցույթը լինելու է, քանի որ այն մեծ դպրոց է մոդելների համար։ Հատկապես, սկսնակների համար սա մեծ հնարավորություն է ոլորտում կայանալու և արտերկրում ներկայանալու համար։

Աննա Գրիգորյան

Չեմ մասնակցելու։ Բացարձակ հետաքրքրված չեմ։

life.tert.am