Նա մահացավ 23 տարեկանում, բայց փրկեց 360 մարդ և իր մարմնով ծածկեց 3 երեխայի. mediamag.am
Advertisement 1000 x 90

Նա մահացավ 23 տարեկանում, բայց փրկեց 360 մարդ և իր մարմնով ծածկեց 3 երեխայի. mediamag.am

1986թ. սեպտեմբերի 5: Քաղաք Կարաչի, Պակիստան:

Ահաբեկիչները գրավեցին ամերիկյան Pan American ավիրաընկերությանը պատկանող ինքնաթիռը: Եթե չլիներ բորտուղեկցորդուհի Նիրջա Բհանոտի խիզախությունը՝ կմահանային մի քանի հարյուր մարդ: Զոհելով իրեն, աղջիկը փրկեց ուրիշներին…

Նիրջան ծնվել է 1963թ. սեպտեմբերի 7-ին, Հնդկաստանի Չանդիգար քաղաքում: Նրա հայրը լրագրող էր: Հոր աշխատանքի բերումով ընտանիքը տեղափոխվում է Մումբայ (այն ժամանակ Բոմբեյ): Այստեղ աղջիկն ավարտում է միջնակարգ դպրոցը:

16 տարեկանում ապագա հերոսուհին սկսում է աշխատել որպես մոդել՝ ներկայացնելով շատ հանրահայտ բրենդեր: 1985թ. մարտին ծնողները նրան ամուսնացնում են: Ինչպես դա սովորաբար տեղի է ունենում Հնդկաստանում՝ ըստ պայմանավորվածության: Սակայն ամուսինը մանրախնդիր մարդ է պարզվում՝ նրան դուր չի գալիս օժիտը և 2 ամիս անց նա կնոջը ետ է վերադարձնում:

Անհաջող ամուսնությունը Նիրջային բերեց Pan American-ի գրասենյակ: Նա հաջողությամբ անցավ նախնական ընտրությունը և ստացավ ավագ բորտուղեկցորդուհու պաշտոնը:

Այդ չարաբաստիկ օրը Բհանոտը սպասարկում էր  РА 73 չվերթի ուղևորներին: Ինքնաթիռը սկսեց թռիչքը Մումբայից և 5:00-ին վայրէջք կատարեց Կարաչի: Չորս ծայրահեղական իսլամիստներ ներխուժեցին բորտ և պատանդ վերցրեցին ուղևորներին և ինքաթիռի անձնակազմին:

Նիրջան անմիջապես առանձնացավ իր ռեակցիայի արագությամբ՝ նա անմիջապես զգուշացրեց  օդաչուներին, իսկ վերջիներս փախան պահեստային դռնով:

Հետո երիտասարդ աղջիկը ականատես եղավ սարսափելի հաշվեհարդարի: Ահաբեկիչները կրակում էին յուրաքանչյուրի վրա, ով պարզվում էր, որ ամերիացի է: Հետո նրանք պահանջում են անձագրերը, որպեսզի ստուգեն, արդյո՞ք որևէ ամերիացի դեռևս կենդանի է, թե ոչ: Նիրջան կրկին առանձնանում է՝ նա թաքցնում է փաստաթղթերը աղբի մեջ: Շնորհիվ նրա խիզախ քայլի՝ այլևս ոչ մեկին չեն սպանում:

Երբ ինքնաթիռի վրա սկսեցին գրոհել պակիստանյան ոստիկանությունը, Բհանոտը, օգտվելով խառնաշփոթից՝ էվակուացնում է բոլոր ուղևորներին: Նրան ետ չէին պահում կողքով թռչող գնդակներն ու նռնակների պայթունները: Պատրաստվելով լքել ինքնաթիռը՝ բորտուղեկցորդուհին ետ է շրջվում և տեսնում երեք երեխայի, ովքեր թաքնվել էին նստարանի տակ և վախենում էին դուրս գալ:

Աղջիկը շտապում է նրանց մոտ: Ցավոք նրան նկատում են ահաբեկիչները և կրակ բացում: Խիզախ Նիրջան իր մարմնով ծածկում է երեխաներին: Աղջկան մահացու վիրավորում են, բայց նա միևնույն է էվակուացնում է բոլոր ուղևորներին, իսկ դրանից հետո մահանում…

Ինչպես հայտնի է, փրկված տղաներից մեկը հետագայում մեծանալով՝ դառնում է օդաչու:

Նիրջա Բհանոտին հետմահու շնորհում են Աշոկա Չակրայի շքանշանով՝ հնդկական խիզախության բարձրագույն պարգևով: Աղջիկը ամենաերիտասարդն է բոլոր նրանցից՝ ով արժանացել է այդ պարգևին:

Պատմություն, որը հուզում է և տխրեցնում: Նիրջայի խիզախության մասին պետք է իմանա ամբողջ աշխարհը: Կիսվեք այս հոդվածով ընկերների հետ:

mediamag.am