Charlie Hebdo երգիծական շաբաթահանդեսը հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնի հանդիպման ծաղանկարը՝ վերջինիս պատկերելով որպես շնիկ: Երկու երկրների ղեկավարների բանակցությունները կայացել են մայիսի 29-ին Վերսալում:
«Մակրոնն ընդունեց Պուտինին» վերտառությամբ նկարում, որը տպագրված է հրատարակության թարմ համարում, պատկերված է Ռուսաստանի նախագահը՝ խիստ կոստյում հագած, որի ձեռքից կառչել է Մակրոնի գլխով շնիկը: «Պառկե՛լ տեղում»,- ասում է Պուտինը կարմրաչ էակին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: