Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Նարեկ Հայկազյանը երեկ նշում էր ծննդյան 33-ամյակը:
Life.panorama.am-ի հետ զրույցում Նարեկը պատմել է, որ տարեդարձը անակնկալներով լի է եղել եւ դեռ կեսգիշերից ընկերները հոգ են տարել անմոռանալի օր ունենալու համար:
«Մայիսի 29-ին նկարահանման էի, որը ձգվեց մինչեւ կեսգիշեր: Իսկ արդեն կեսգիշերին ընկերներս տորթով ու հրավառություններով շնորհավորեցին ինձ, որը, ասես, մեկնարկն էր տարեդարձիս ու մնացյալ անակնկալների: Հետո գնացի տուն, կինս շնորհավորեց, իսկ արդեն առավոտյան ջերմ շնորհավորանքներ ստացա թատրոնում, որտեղ նշում էին մեր գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի՝ ՀՀ Ժողովրդական արտիստի կոչումը: Արդյունքում ինձ շնորհավորեցին մեր թատրոնի մեծերը, ինչի համար շատ ուրախ եմ: Դե իսկ տոնական օրս ընկերներիս ու ընտանիքիս հետ միասին շարունակեցինք ամառանոցում, որտեղ կրկին ջերմ ու հաճելի երեկո ունեցանք: Մի խոսքով՝ ուղիղ 24 ժամ նշել եմ տարեդարձս»,- ժպիտով նշեց Նարեկը:
Նվերների պակաս դերասանը եւս չի զգացել: Կինը՝ դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը, եւս հոգացել է ամուսնու անմոռանալի օրվա համար՝ նրան նվիրելով սպասված նվերներ ու նաեւ կազմակերպել տոնական գեղեցիկ երեկո:
33-ամյա դերասանը կարծում է, որ շատ բաների է հասել, մնում է ունեցածը պահպանել.
«Ես ունեմ լավ ընտանիք, սիրելի աշխատանք, կարծում եմ, շատ բան եմ հասցրել ստեղծել: Հիմա ինձ մնում է այս ամենը պահել ու պահպանել, երեխաներիս հասցնել իրենց նպատակներին: Ես ամեն վայրկյան սովորում եմ, փորձում եմ ինչ-որ մի բան ստեղծել: Նպատակասլաց ու աշխատասեր մարդ եմ, երբեք հետ չեմ նայում եւ եթե նայում եմ էլ, ապա միայն սովորելու համար: Արարքներիս համար չեմ զղջում, դասեր եմ քաղում ու գնում առաջ՝ փորձելով ավելի լավին հասնել: Իմ տեսակով միշտ փորձում եմ օրինակելի լիենլ: Չէ որ ես հանրային մարդ եմ, ինչ-որ իմաստով՝ նաեւ սովորեցնող եմ, ուստի ամեն ինչ անում եմ իմ ապրելակերպով լավ օրինակ ցույց տալու համար: Չեմ սիրում ինքս ինձ դատել, բայց, կարծում եմ, դա հաջողվում է ինձ մոտ»,- նշեց նա:
Ամբողջությամբ՝ life.panorama.am