Չորս օրով Մեքսիկայի Պունտա դե Միտա քաղաք մեկնելով՝ 35-ամյա Քիմ Քարդաշյանը սելֆիներ է արել: Այս մասին նա պատմել է իր քրոջ միկրոբլոգում. Քիմի խոսքով՝ ինքն արել է ավելի քան 6 հազար սելֆի:
Սոցցանցերի օգտատերերը հաշվել են, որ Քիմը ժամում արել է մոտ 100 սելֆի: Միաժամանակ, նա հասցրել է 9 անգամ փոխել լողազգեստները, նաև փոխել է սանրվածքները, ակնոցները, բարդ դիմահարդարումը:
Հետաքրքիր է, որ Քարդաշյանի ինսթագրամյան էջը չի թարմացվել ավելի քան մեկ շաբաթ, ինչը տարօրինակ է՝ հատկապես հաշվի առնելով նշված 6 հազար սելֆիները: