Եթե 40 անց եք
Advertisement 1000 x 90

Եթե 40 անց եք

Թողեք ծխելը

Ծխող կանանց խորհուրդ էտրվում թողնել ծխելը՝ սկսած 35 տարեկանից: Հետազոտությունները ցույց են տվել, որ ծխող կանանց մաշկը 4 անգամ ավելի վաղ էծերանում, քան չծխողներինը: Բանն այն Է, որ ծխախոտի նիկոտինը նեղացնում էարյունատար անոթները, ինչի հետևանքով մաշկն ավելի վատ էմատակարարվում արյունով, հետևաբար՝ սնուցող նյութերով:

Խորհուրդ

Եթե չեք կարող ընդհանրապես հրաժարվեչ ծխելուց, գոնե պակասեցրեք գլանակների քանակը: Փորձեք բավարարվել աոավելագույնը 5 գլանակով: Ի դեպ, դա արեք ոչ միայն ձեր արտաքին տեսքի համար, այլ նաև  հասուն առողջության: Նիկոտինը քայքայում էմեր մաշկին անհրաժեշտ վիտամինները, այդ թվում և՝ «երիտասարդության» վիտամինը С-ն: С վիտամինի պահանջը կարելի էբավարարվել դրանցով հարուստ մրգերով ու բանջարեղենով, ինչպես նաև դեղատնից գնված վիտամինային հաբերով:

Պաշտպանվեք արևից

Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները բացասաբար են ազդում մաշկի վրա: Դրանք թափանցում են մաշկի խորքերը՝ վնասելով առաձգական մանրաթելերը, ինչի պատճառով մաշկը չորանում, թեփոտվում էև վրան կնճիռներ են հայտնվում:

Խորհուրդ

Արևոտ եղանակին տնից դուրս գալիս դեմքին ու պարանոցին անպայման քսեք արևից պաշտպանող քսուք, ընդ որում՝ թե’ ամոանը, թե’ ձմոանը: 40-ն անց կանանց խորհուրդ էտրվում օգտագործել 8-րդ կարգի ողտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող քսուքները, դրանք խոչընդոտում են պիգմենտային ոչ ցանկալի, այսպես կոչված՝ տարիքային բծերի առաջացմանը:

Զբոսնեք

Մաքուր օդում զբոսանքներն ու սպորտը գեղեցկության պահպանման լավագույն միջոցներն են: Տարիքի հետ վատանում էմաշկի բնական նյութափոխանակությունը, մաշկը լիովին չի ընդունում բավարար չափով սննդանյութեր, որից էլ կորցնում էառաձգականությունը և թոշնում: Ծերացման պրոցեսը կարելի էնկատելիորեն դանդաղեցնել, եթե հնարավորինս հաճախ զբոսնենք մաքուր օդում և սպորտով զբաղվեք:

Խորհուրդ

40-ն անց կանանց խորհուրդ էտրվում զրաղվել հատկապես դահուկասահքով, հեծանվավազքով, լողով կամ պարզապես մարմնամարզաթյամբ:

Հեղուկ շատ խմեք

Տարիքի հետ ծարավի զգացումը պակասում է: Այդ պատճառով էլ հասուն տարիքի կանայք ավելի քիչ հեղուկ են խմում, քան երիտասարդները: Մինչդեռ մաշկային բժիշկները զգուշացնում են, որ օրգանիզմը անհրաժեշտ քանակության հեղուկից զրկելով՝ մենք հսկայական վնաս եք հասցնում մաշկին: 65 կգ քաշ ունեցող մարդու մաշկը պարունակում էմոտավորապես 7 լ ջուր: Հեղուկի պակասը լրացնելու համար օրգանիզմը ստիպված էօգտագործել մաշկի ներքին խնայողությունները, որոնք պարունակվում են դրա առաձգականությունն ապահովող հյուսվածքներում: Հետևանքը՝ ծալքերի ու կնճիռների, ինչպես նաև մաշկի թոշնածության առաջացումը:

Խորհուրդ

Ամեն օր խմեք նվազագույնը 2 լիտր հեղուկ: Կատարյալ տարբերակ են՝ ջուր խառնած մրգահյութերն ու հանքային ջուրը, որի 12 լ պարունակում է100 մգ և ավելի մագնիում:

Խնամեք մաշկը

Հասուն մաշկը պետք էառատորեն «զինել» սնուցող նյութերով: Մաշկը սնուցող, վիտամինացված դիմակներ կարելի էպատրաստել ցանկացած մրգից ու բանջարեղենից՝ դրանց հյութը խառնելով վարսակալյուրի, նշի քերուկի կամ ցորենի ալյուրի հետ: Մաշկին կարելի էքսել մրգերի ու հատապտուղների հյութը՝ այն դեմքին թողնելով 15-20 րոպե: Կա մեկ պարգ տարբերակ ես. բամբակի բարակ շերտը թաթախեք մրգահյութի մեջ և դրեք դեմքին, իսկ վրայից՝ թղթե անձեռոցիկ:

Դիմակները պետք էմաքրել տաք ջրով թրջված ու թեթևակի քամած բամբակե խծուծով, իսկ հեշտ անհրաժեշտ էմաշկին սնուցող քսուք քսել: Բացի այդ, հրաժարվեք օճստից, այդ թվում նաե՝ սինթեզված կամ գելային: Դրա փոխարեն ստավոտյան լվացվեք միայն գոլ ջրով, իսկ երեկոյան շպարահան կաթ օգ֊ տագործեք: Շպարահան կաթով դեմքը մաքրելուց հեստ քսեք հատուկ լոսյոն, որը չպետք էալկոհոլ պարունակի, հակստակ դեպքում մաշկն էլ ավելի կչորանա:

doctors.am