ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները հունիսի 1-ի դրությամբ,- տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2832): Երկրորդ հորիզոնականում է Ուեսլի Սոն (2812), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը (2808): Լևոն Արոնյանը (2793) զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:
Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 2 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Սերգեյ Մովսեսյանը (2679) գտնվում է 64-րդ հորիզոնականում, իսկ Վլադիմիր Հակոբյանը (2667)` 84-րդ:
Լավագույն տասնյակ.
1.Մագնուս Կարլսեն – 2832
2.Ուեսլի Սո – 2812
3. Վլադիմիր Կրամնիկ – 2808
4. Ֆաբիանո Կարուանա – 2805
5. Շահրիյար Մամեդյարով – 2800
6. Մաքսիմ Վաշիե-Լագրավ – 2795
7. Լևոն Արոնյան – 2793
8. Վիշվանաթան Անանդ – 2786
9. Հիկարու Նակամուրա – 2785
10. Դին Լիժեն – 2783
Կանանց ցանկի առաջին հորիզոնականում է Հոու Յիֆանը (2666): Երկրորդ հորիզոնականում է Ցզյու Վենցզյունը (2583): Լավագույն եռյակը եզրափակում է Աննա Մուզիչուկը (2569): Աշխարհի չեմպիոնուհի Տան Չժունչին (2517) գտնվում է 11-րդ հորիզոնականում: Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2451) գտնվում է 28-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2412)` 57-րդ:
Լավագույն տասնյակ.
1.Հոու Յիֆան – 2666
2. Ցզյու Վենցզյուն – 2583
3.Աննա Մուզիչուկ – 2569
4.Համփի Կոներու – 2557
5. Մարիա Մուզիչուկ – 2546
6. Վիկտորիա Չմիլիտե – 2539
7. Կատերինա Լահնո – 2539
8. Ալեքսանդրա Կոստենյուկ – 2537
9. Հարիկա Դրոնավալի – 2535
10. Նանա Ձագնիձե – 2533
armsport.am