
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական հեռուստաալիք «MUTV»-ն Հայաստանում նկարահանում է վավերագրական ֆիլմ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
Այս մասին տեղեկացնում է «կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ 2016/17թթ. մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 44 հանդիպման, դարձել 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ լրանում է 2020 թվականի հունիսի 30-ին:
armsport.am