Թենիս. Կարեն Խաչանովը Ռոլան Գարոսի երկրորդ շրջանում հաղթել է Թոմաշ Բերդիխին
Advertisement 1000 x 90

Թենիս. Կարեն Խաչանովը Ռոլան Գարոսի երկրորդ շրջանում հաղթել է Թոմաշ Բերդիխին

Աշխարհի 53-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում իր երկրորդ հաղթանակն է տարել:

Խաչանովը մրցել է չեխ Թոմաշ Բերդիխի հետ և հաղթել 7:5, 6:4, 6:4 հաշվով: Հիշեցնենք, որ ավելի վաղ մրցակիցները միմյանց չէին հանդիպել:

Այսպիսով, մրցաշարի 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճելու համար Խաչանովն ուժերը կչափի ամերիկացի Ջոն Իսների հետ:

armsport.am