
Բրազիլիայի երկրորդ դիվիզիոնի «Ֆիգեյրենսեի» դարպասապահ Ֆաբիո Գոնսալեսը տապալվել է իր նորամուտի խաղում:
4-րդ տուրի` «Իտուիուտաբայի» հետ խաղում նա բաց է թողել երկու գնդակ: Առաջին գնդակը բրազիլացին բաց է թողել դաշտի կենտրոնից կատարված հարվածից հետո:
38-ամյա ֆուտբոլիստն ընդմիջմանը տաքսիով հեռացել է ստադիոնից, ինչի պատճառով «Ֆիգեյրենսեն» ստիպված է եղել փոխարինման գնալ:
Հետագայում Գոնսալեսը ներողություն է խնդրել, սակայն մարզչական շտաբն այլևս հույսեր չի կապում նրա հետ:
armsport.am