«ՏՏ ոլորտը որպես լոկոմոտիվ կարող է զգալի փոփոխություն բերել և՛ երկրի տնտեսությանը, և՛ իմիջին». PicsArt-ի համահիմնադիր Հովհաննես Ավոյան. tert.am
Advertisement 1000 x 90

«ՏՏ ոլորտը որպես լոկոմոտիվ կարող է զգալի փոփոխություն բերել և՛ երկրի տնտեսությանը, և՛ իմիջին». PicsArt-ի համահիմնադիր Հովհաննես Ավոյան. tert.am

PicsArt-ի համահիմնադիր ու գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը տնտեսության, գիտության ոլորտում նվաճումների համար մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության անկախության օրվա առթիվ, Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:

– Պարո՛ն Ավոյան, Դուք ինչպե՞ս եք տեսնում Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ապագան, և PicsArt-ի դերը դրանում ո՞րն է:

-Ես տեսնում եմ ՏՏ ոլորտը որպես լոկոմոտիվ, որը կարող է զգալի փոփոխություն բերել և՛ երկրի տնտեսությանը և՛ իմիջին: ՏՏ ոլորտը միշտ եղել է այն խթանիչ ուժը, որը զարգացրել է այլ ոլորտներ ևս: Ցանկացած ոլորտի զարգացումն այսօր կախված է ՏՏ ոլորտից: Եվ այդ իմաստով ՏՏ ոլորտին այսպիսի կարևորություն տալը, գնահատելը շատ կարևոր է տնտեսության զարգացման համար: Իհարկե, PicsArt-ը խոշորագույն ընկերություններից մեկն է, և ամենակարևորը, որ PicsArt-ի արմատները հայկական են` այն ստեղծվել է հայկական մտքի և աշխատանքի շնորհիվ: Այսօր մենք միջազգային ընկերություն ենք, տարբեր երկրներում գրասենյակներ ունենք, բայց մեր ամենամեծ աշխատուժը, բոլոր ծրագրավորողները գտնվում են Հայաստանում:

-PicsArt-ը համարվում է աշխարհի լավագույն հավելվածներից մեկը: Կպատմե՞ք վերջին շրջանի նվաճումների մասին, և ըստ Ձեզ՝ ո՞րն է PicsArt-ի հաջողության գրավականը:

-Այսօր PicsArt-ն ամենամեծ մոբայլ հավելվածն է, որը թույլ է տալիս մշակել, խմբագրել լուսանկարներ: Հավելվածն օգտագործողների թիվը ամսական կտրվածքով հասնում է 90 մլն-ի, 400 մլն մարդ ներբեռնել է հավելվածը: Այն, ինչ թույլ է տալիս անել հավելվածը, հնարավոր է միայն անել համակարգիչների օգնությամբ: Այսօր դու կարող ես անել անհնարին փոփոխություններ քո նկարների վրա՝ օգտագործելով ամենապարզ հեռախոսը: Մենք տալիս ենք ոչ միայն գործիքներ, այլ նաև շատ մեծ քանակությամբ պատրաստի նկարներ, որոնք մարդիկ կարող են օգտագործել իրենց ստեղծագործական պրոցեսի համար:
Ամբողջությամբ` tert.am


Նման նյութեր