Էմիր Կուստուրիցան ավտովթարի է ենթարկվել Սերբիայում
Advertisement 1000 x 90

Էմիր Կուստուրիցան ավտովթարի է ենթարկվել Սերբիայում

Ռեժիսոր Էմիր Կուստուրիցան ավտովթարի է ենթարկվել Սերբիայի մայրաքաղաքից Չաչակ քաղաք ձգվող ճանապարհին, որը 140 կիլոմետր է հեռու Բելգրադից: Այդ մասին հայտնել է Blic շվեյցարական տաբլոիդի սերբական տարբերակը: Ըստ նրա տեղեկատվության՝ Mercedes մակնիշի ավտոմեքենան, որում գտնվում էր ռեժիսորը, դուրս է ընկել ճանապարհից: Կուստուրիցային, ինչպես նաև մեքենայի վարորդին ցուցաբերվել է առաջին բուժօգնությունը, ինչից հետո երկուսին էլ տեղափոխել են հիվանդանոց:

Էմիր Կուստուրիցան սերբ կինոռեժիսոր է, որի գործերն արժանացել են Կաննի կինոփառատոնի «Ոսե արմավենու ճյուղին», Բեռլինի փառատոնի «Արծաթե արջին», Վենետիկի կինոստուգատեսի «Արծաթե առյուծին»: Նա նաև The No Smoking Orchestra խմբի կիթառահարն է, խումբ, որը տասից ավելի սկավառակներ է թողարկել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: