Աշոտ Ղազարյանի թոռնուհին` Անահիտ Ադամյանը, հաղթել է «Մանկական Նոր ալիք 2017» մրցույթում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Աշոտ Ղազարյանի թոռնուհին` Անահիտ Ադամյանը, հաղթել է «Մանկական Նոր ալիք 2017» մրցույթում

Ղրիմում կայացած «Մանկական Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում հաղթող են ճանաչվել Հայաստանը ներկայացնող Անահիտ Ադամյանն ու Ռուսաստանի ներկայացուցիչ Արինա Պետրովան: Երկրորդ տեղը զբաղեցրել է Իսրայելի ներկայացուցիչ  Կուպեր Տալին, իսկ երրորդ հորիզոնականում Ռուսաստանը ներկայացնող Եվգենի Բոյցովը: Հանդիսատեսի համակրանք մրցանակին արժանացել է Ղազախստանի ներկայացուցիչը` Ամինա Ժապարը:

Նշենք, որ մրցույթին մասնակցում էին 11 երկրների 13 ներկայացուցիչներ` Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Գերմանիայի, Իսրայելի, Լատվիայի, Մոլդովայի, Ֆրանսիայի, Ղազախստանի, Աբխազիայի երեխաները:

Ժյուրիի կազմում են եղել Եվգենի Կռիլատովը, Գրիգորի Գլադկովը, Լև Լեշչենկոն, Եվգենի Կոմբարովը, Օլեգ Գազմանովը, Յուլիաննա Կարաուլովան: Ժյուրիի նախագահն Էր պրոդյուսեր և կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը:

13-ամյա Անահիտ Ադամյանը հայտնի կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի Պոպուլյար երաժշտության ակադեմիայի սան է: Անահիտը  2016թ. Մալթայում կայացած «Մանկական Եվրատեսիլ»-ում Մերի Վարդանյանի հետ զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

Հավելենք, որ Անահիտը սիրված հումորիստ Աշոտ Ղազարյանի դստեր` Մարգարիտայի աղջիկն է:

asekose.am