Օքսֆորդի համալսարանի (Մեծ Բրիտանիա) Մարդկության ապագայի ինստիտուտի և Ելի ինստիտուտի (ԱՄՆ) քաղաքական գիտությունների բաժանմունքի գիտնականները գնահատել են այն ժամկետները, երբ արհեստական ինտելեկտը կգերազանցի մարդկային բանականության հնարավորությունները:
Համապատասխան ուսումնասիրությունը հասանելի է arXiv.org էլեկտրոնային պրեպրինտների գրադարանում, դրա մասին համառոտ հայտնել է New Scientist-ը:
Մասնագետներն այն կարծիքին են, որ արհեստական ինտելեկտը մինչև 2024 թվականը մարդու հնարավորությունները կգերազանցի լեզուների թարգմանության, մինչև 2026 թվականը՝ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո էսսեներ գրելու մեջ, մինչև 2027 թվականն ամբողջությամբ կփոխարինի բեռնատարների վարորդներին:
Տարբեր խանութներում վաճառողների մասնագիտությունը կանհետանա մինչև 2031 թվականը, գրողները, որոնք մասնագիտանում են արձակի բնագավառում՝ մինչև 2049 թվականը:
Վիրաբույժներ հարկավոր չեն լինի 2053 թվականին: