ունը, որտեղ 1962 թվականին մահացել է հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոն, վաճառվել է 7,2 մլն դոլարով: Այդ մասին հունիսի 2-ին հայտնել է WWD-ն: Գրեթե 800 քառակուսի մետր տարածքով առանձնատունը գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Բրենթվուդ քաղաքում: Դա միակ տունն է, որը պատկանում էր Մոնրոյին: Նշվում է, որ նա այստեղ չէր թողնում լրագրողներին եւ թույլ չէր տալիս լուսանկարել շենքը:
«Ես չեմ ցանկանում, որ բոլորը տեսնեն, թե որտեղ եմ ես ապրում, ինչպիսի տեսք ունի իմ բազմոցը կամ իմ բուխարին»,- նրա խոսքը մեջբերում է հրատարակությունը:
Տան վերջին սեփականատերն այն 2012 թվականին գնել էր 3,5 մլն դոլարով, բայց երբեք այնտեղ չի ապրել: Թե ով է այժմ դարձել առանձնատան սեփականատերը, չի հաղորդվում:
Քոթեջը կառուցվել է 1929 թվականին Սանտա-Մոնիկայի լեռների ստորոտին: «Ջազում միայն աղջիկներ են» ֆիլմի աստղը՝ 20-րդ դարի գլխավոր սեքս-խորհրդանիշներից մեկը, այն 1961 թվականին գնել էր 80 հազար դոլարով:
Առանձնատունը վաճառքի էին դրել այս տարվա ապրիլին: