Ձախ Հարութը Երևանում նոր տեսահոլովակ է նկարահանել. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ձախ Հարութը Երևանում նոր տեսահոլովակ է նկարահանել. life.tert.am

ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, երևանյան մենահամերգից հետո դեռևս չի  մեկնել ԱՄՆ։ Օգտվելով Հայաստանում լինելու հնարավորությունից` երգիչը նաև տեսահոլովակ է նկարահանել: Նկարահանման ժամանակ արված լուսանկարները հրապարակել է Tert.am Life–ը։

Տեսահոլովակի երգը՝«Թե աչքերս քեզ որոնեն» ստեղծագործությունն է, որի հեղինակը Լևոն Սևանն է, խոսքերը` Սիլվա Կապուտիկյանի։ Այսպիսով` երգիչը նոր շունչ է տալիս հին երգին։ Տեսահոլովակի ռեժիսորը Խաչիկ Եղոյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը: Մի  քանի օրից ներկայացվելու է Հայաստանում և Լոս Անջելեսում՝ հունիսի 18-ին Ձախ Հարութի լոսանջելեսյան համերգին ընդառաջ: