Ինչպես նշում է The Daily Mail-ը, Լոս Անջելեսում կիրակի կայացել է ԱՄՆ-ի գլխավոր հեռուստատեսային մրցանակաբաշխությունը՝ Emmy Awards-ը, որն այս տարի անցկացվում էր 68-րդ անգամ:
նշանակալի միջոցառումն անցկացվել է Microsoft Theater սրահում, որտեղ մրցանակաբաշխության առթիվ հավաքվել են մշակույթի հայտնի գործիչներ ու այլ բնագավառների երևելի ներկայացուցիչներ:
Ստորև բրիտանական պարբերականն ուշագրավ ֆոտոանդրադարձով ներկայացնում է «Էմմի» մրցանակաբաշխության կարմիր գորգով անցած ամենաճաշակով հագնված աստղերին.
Էմիլի Ռատակովսկի
Սոֆիա Վերգարա
Պրյանկա Չոպրա
Քրիսթեն Բել
Քլեր Դեյնս
Քերի Վաշինգթոն
Քրիսթեն Դանսթ
Պադմա Լաքշմի
Հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում բազմամիլիոնանոց հեռուստալսարան ունեցող «Գահերի խաղ» հեռուստասերիալն «Էմմի» մրցանակաբաշխության շրջանակում կրկին արժանացել է գլխավոր մրցանակին՝ ճանաչվելով «Տարվա լավագույն դրամատիկ սերիալ»:
Տվյալ անվանակարգում ներկայացված է եղել ևս 6 սերիալ՝ այդ թվում նաև հանրահայտ «Դաունթոնի աբբայությունը»: