Մեկ տեսանյութով աշխարհին հայտնի դարձած «Trio Mandili» վրացական ֆոլկ խումբը հունիսի 11-ին Երևանում համերգ կունենա. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Մեկ տեսանյութով աշխարհին հայտնի դարձած «Trio Mandili» վրացական ֆոլկ խումբը հունիսի 11-ին Երևանում համերգ կունենա. life.panorama.am

Հունիսի 11-ին՝ Արամ Խաչատրյանի համերգասրահում, առաջին անգամ կկայանա «Trio Mandili» վրացական ֆոլկ խմբի համերգը: Այս խումբն աշխարհին հայտնի է դարձել ընդամենը մեկ տեսանյութով, որը հայտնվեց YouTube-ում: Տարիենր առաջ նրանք իրենց «Apareka» երգի համար սելֆի-տեսանյութ նկարահանեցին և ներբեռնեցին այն համացանց: Արդյունքում՝ աղջիկնեի անկեղծ ու խարիզմատիկ տեսահոլովակը կես միլիարդից ավելի դիտում գրանցեց՝ նրանց բերելով համաշխարհային ճանաչում: Տրիոն արդեն իսկ երկրպագուների մեծ բանակ ունի ոչ միայն Վրաստանում, այլև Ռուսասատնում, Ուկրաինայում, Ղազախստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում ու Ավստրալիայում: «Trio Mandili»-ին Հայաստան կգա  կազմակերպիչներ «Prime Production« և «Azd Production» ընկերությունների հրավերով: Life.panorama.am-ի հետ զրույցում «Azd Production»-ի պրոդյուսեր Հայկ Հարությանը նշեց, որ աղջիկները մեծ ոգևորությամբ են սպասում երևանյան համերգին.

«Բավականին երկար ժամանակ է, ինչ «Prime Production» և «Azd Production» ընկերությունները աշխատում են շուկայում ու փորձում են հետաքրքիր  արտիստների հրավիրել Հայաստան: Այս անգամ որոշեցինք հրավիրել «Trio Mandili» վրացական ֆոլկ խմբին, որն իր ունիկալությամբ գրավել է գրեթե ողջ աշխարհը: Այս խումբը հայտնի է դարձել ընդամենը մեկ սելֆի-տեսանյությով ու շեղել  միլիոնավոր մարդկանց ուշադրությունը: Մեր հարևան երկրի տաղանդավոր աղջիկները իրենց անկեղծության ու երաժշտական ոճի շնորհիվ այսօր սիրված են ու ապրում են իրենց գործունեության հաղթարշավը: Նրանք հիմա համերգներով են եվրոպական երկրներում, հունիսի 11-ին կլինեն Երևանում, որից հետո ևս կշարունակեն իրենց համերգային հյուրախաղերը»,- պատմեց կազմակերպիչը:

Life.panorama.am-ի զրուցակցի խոսքով՝ աղջիկները վաղուց են ցանկացել հյուրախաղերով գալ Հայաստան.

«Երբ մենք կապնվեցինք իրենց հետ և հրավիրեցինք մեր երկիր, նրանք մեզ հայտնեցին, որ իրենք էլ նման ցանկություն ունեին: Փաստորեն մեր մտքերը համընկել էին, ուստի արագ անցանք գործի»,- նշեց նա:

Ի դեպ՝ «Trio Mandili»-ին երևանյան համերգին կներկայացնի նաև հայերեն կատարում.

«Մեր երկու ազգերի երաժշտության մեջ կա մի ընդհանուր բան՝ կոլորիտային ջերմություն: Իմ նախաձեռնությամբ՝ աղջիկներն այդ օրը կերգեն մեր ժողովրդական ֆոլկ երգերից մեկը, որի մասին բացահայտումներ չեմ անի, որպեսզի ներկաների համար անակնկալ լինի: Վստահեցնում եմ, որ «Trio Mandili»-ին անհամբերությամբ սպասում է հայաստանյան համերգին»,- մանրամասնեց Հայկ Հարությունյանը:

Հավելենք, որ «Trio Mandili»-ին վերջերս ձայնագրել է իր առաջին` «With Love» ալբոմը: